Թրամփը Սի Ծինփինին արծվի արձան է նվիրել
25 Սեպտեմբերի 2026, 11:50
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում այցով գտնվող Չինաստանի նախագահ Սի Ծինփինին արծվի արձան է նվիրել։
Նվերը Թրամփը ներկայացրել է երկու երկրների ղեկավարների պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ։ Ճաղատ արծիվը ԱՄՆ-ի խորհրդանիշն է։
«Ինձ համար մեծ պատիվ է նախագահ Սի Ծինփինին նվիրել ամերիկացի նշանավոր նկարչի՝ աշխարհի մեծագույն նկարիչներից մեկի ստեղծած նվերը, որի նախագծմանը մասնակցել ենք նաև Մելանիան և ես»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ նվերը Պեկինում արժանի տեղ կգտնի։