Ձևավորվող «Զանգեզուրի միջանցքը», որը հայտնի է որպես TRIPP, կամրապնդի Բաքվի դերը․ Ալիև
25 Սեպտեմբերի 2026, 14:30
Ադրբեջանը, գտնվելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում, դարձել է կարևոր օղակ և դարպաս Ասիայի ու Եվրոպայի միջև։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դիմելով Ադրբեջանում անցկացվող 2-րդ միջազգային ներդրումային համաժողովի մասնակիցներին։
«Միջին միջանցքը Կենտրոնական Ասիան Կասպից ծովով կապում է Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի հետ, իսկ ձևավորվող «Զանգեզուրի միջանցքը», որը հայտնի է նաև որպես TRIPP երթուղի, էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց, և նոր հնարավորություններ կստեղծի ամբողջ Եվրասիայում առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության համար»,-նշել է Ալիևը։