Հայաստանի «Ձև» թատրոնը Մոսկվայում կմասնակցի «Ժեստի տարածք» թատերական փառատոնին

28 Օգոստոսի 2023, 00:00

Մշակույթ

Մոսկվայում անցկացվող «Ժեստի տարածք» թատերական արվեստի 6-րդ միջազգային փառատոնին Հայաստանից կմասնակցի «Ձև» թատրոնը:

Այս տարի մրցութային ծրագրում կներկայացվեն ինչպես մինի-ներկայացումներ, այնպես էլ լիամետրաժ դրամատիկական, երաժշտական, պլաստիկ ներկայացումներ, որոնցում ներգրավված են հինգից ավելի արտիստներ:

Ներկայացումները հասանելի կլինեն լսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Փառատոնը կանցկացվի Մոսկվայում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը: