1254 նամակ՝ Բաքվում պահվող հայ գերիներին․ Բեգլարյանը դրանք փոխանցել է կառավարությանը
01 Հոկտեմբերի 2026, 12:20
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է, որ աշխարհի տարբեր երկրներից Բաքվում պահվող հայ գերիներին ուղղված 1254 նամակ փոխանցվելու է ՀՀ կառավարությանը՝ ակնկալիքով, որ իշխանությունները դրանք կհասցնեն հասցեատերերին։
Նամակները հավաքվել են Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ։ Նախատեսվում էր, որ մի խումբ կանայք, այդ թվում՝ գերիների հարազատներ, կայցելեն Բաքվում պահվող հայերին, սակայն, Բեգլարյանի խոսքով՝ Ադրբեջանը չի արձագանքել նախաձեռնությանը, իսկ Հայաստանի կառավարությունը «գործնական, պատշաճ աջակցություն չի ցուցաբերել»։
Նրա խոսքով՝ նամակներն ուղարկվել են աշխարհի տարբեր երկրներից՝ հայերի և օտարերկրացիների կողմից, և ունեն բացառապես մարդասիրական՝ քաջալերող ու հուսադրող բովանդակություն։