Հայաստանի ներկայիս իշխանությունները ևս տարածքային պահանջներ են ներկայացրել Ադրբեջանին․ Ալիև

02 Հոկտեմբերի 2026, 11:00

Քաղաքականություն

Չի կարելի ամբողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ени Азербайджан» կուսակցության VIII համագումարում։

«Թեև Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը «ռազմական հանցագործներ» են և պետք է արժանի պատիժ կրեն… Հայաստանի ներկայիս իշխանությունները մեզ տարածքային պահանջներ են ներկայացրել, փորձել են վիրավորել ադրբեջանցի ժողովրդին, իրենց անտեղի և անտակտ հայտարարություններով վիրավորել են ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ իրենք երբեք չպետք է մոռանան դա։