Հայաստանը հանձնառու է շարունակել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան
02 Հոկտեմբերի 2026, 15:35
Բազմիցս հաստատել ենք Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում: Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք բազմիցս հաստատել ենք Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում, որն ուղղված է տնտեսական կայունության ամրապնդմանը և մեծ տարածաշրջանի կայուն զարգացման ապահովմանը։
Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում խաղաղության և առևտրատրանսպորտային փոխկապակցվածության օրակարգը։ Ինչպես բազմիցս նշվել է, հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ուղղված է նոր հնարավորությունների ստեղծմանը՝ տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման միջոցով»,- ասել է Փաշինյանը: