Նման պետությունը չի կարող մեր եղբայրը լինել. Ստամբուլում Ալիևի դեմ ցույց է եղել
05 Հոկտեմբերի 2026, 14:20
Ստամբուլում՝ Ադրբեջանի հյուպատոսության դիմաց, բողոքի ցույց է անցկացվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։ Ցուցարար թուրքերը կտրուկ քննադատել են դպրոցներում հիջաբ կրելու արգելքն ու ՄԱԿ-ում Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը։
Ցուցարարները ցույցին եկել են պաստառներով, որոնց վրա գրված է եղել․ «Նման պետությունը չի կարող մեր եղբայրը լինել»։