ՔՊ պատգամավորների մեծ մասը ներքուստ հպարտություն է զգում Սամվել Կարապետյանի՝ հայ լինելու հանգամանքով․ Վարդևանյան

06 Հոկտեմբերի 2026, 12:55

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը այն հայն է, ով ծնվելով Հայաստանում՝ Տաշիրում, կարողացել է այնպիսի բարձունքներ նվաճել, որ Forbes-ի ցուցակում է հայտնվել։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մեծ մասը, քաղաքական կաղապարներից դուրս, ներքուստ հպարտություն է զգում Սամվել Կարապետյանի՝ հայ լինելու հանգամանքով։

«Կարապետյանն իր վաստակածը Հայաստանից դուրս ստեղծելուց հետո ներդրել է նաև Հայաստանում՝ բարեգործության, աշխատատեղերի ստեղծման և այլ ծրագրերի միջոցով։ Նույն Սամվել Կարապետյանը պատերազմի ընթացքում, օրինակ, չեմ հասկանում՝ ինչ պատճառներով, երևի դուք ավելի լավ կիմանաք, այնքան է օգնել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այդ մասին նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ է հայտարարել»,– նշել է Վարդևանյանը։

Հիմա եթերում