Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց

06 Հոկտեմբերի 2026, 15:12

Քաղաքականություն

Դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։ Լուրը 24News-ի փոխանցմամբ՝ հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Նշենք, որ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները կոպիտ արտահայտություններ արեցին իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին:

Դեպքից հետո նրանց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձնաց հետ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարել են խուլիգանություն:

Փաստաբանը նշեց, որ Սպարտակ Ղուկասյանին մեղսագրվող հոդվածը վերաորակվել է։ Ստացվում է, որ այս գործով արդարացվել է միայն Վարդան Ղուկասյանը։

Հիմա եթերում