Նախիջևանի բնակիչը դիմել է Փաշինյանին՝ Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով
09 Հոկտեմբերի 2026, 10:30
Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում ապաստան տրամադրելու խնդրանքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է Աբբասովը՝ հրապարակելով տեսանյութ:
Տղամարդը նշել է, որ Նախիջևանում աշխատանք խնդրելու համար դատապարտվել է 30 օր ազատազրկման, իսկ այժմ դատարանը սպառնում է իրեն կալանավորել։
Քաղաքացին պնդում է, որ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը քաղաքացիներին սպառնում է ազատազրկմամբ։