Մեզ համար անընդունելի է ուրանալն ու Արցախի էջը փակված համարելը․ Լիլիթ Գալստյան

13 Հոկտեմբերի 2026, 14:09

Քաղաքականություն

Կցանկանայի հիշեցնել, որ երկու շաբաթ առաջ մեր նախաձեռնությամբ տեղի է ունեցել արցախահայության իրավական, սոցիալ-տնտեսական հարցերին նվիրված քննարկում, որին մասնակցում էր ավելի քան 70 մարդ՝ արցախահայությունը ներկայացնող բոլոր շերտերից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Սակայն, ըստ նրա, այդ քննարկման ժամանակ ՔՊ-ի ներկայացուցիչները հայտարարություն են արել և հեռացել՝ ասելով, որ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումն իրենց համար անընդունելի է՝ առանց լսելու, ինչպիսի լուրջ մարտահրավերների են բախվում արցախահայերը։

«Սա մեզ համար անընդունելի է։ Մեզ համար անընդունելի է ուրանալն ու Արցախի էջը փակված համարելը, ինչը ՔՊ-ի պաշտոնական քաղաքականությունն է»,- ասել է նա։

Հիմա եթերում