Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA-ի աշխարհի լավագույն 100 թենիսիստուհիների շարքում
14 Հոկտեմբերի 2026, 12:20
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) աշխարհի լավագույն 100 թենիսիստուհիների շարքում։
Վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակում 24-ամյա մարզուհին բարելավել է իր դիրքը 20 հորիզոնականով՝ 118-րդ տեղից բարձրանալով 98-րդ հորիզոնական։
Չարաևան դարձել է Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը, որին հաջողվել է ընդգրկվել մենախաղի աշխարհի լավագույն 100 թենիսիստուհիների շարքում։