Ալինա Չարաևան առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի լավագույն 100 թենիսիստուհիների շարքում

14 Հոկտեմբերի 2026, 12:20

Սպորտ

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) համաշխարհային վարկանիշի լավագույն 100-յակում:

Վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակում 24-ամյա մարզուհին բարելավել է իր դիրքը 20 հորիզոնականով՝ 118-րդ տեղից բարձրանալով 98-րդ հորիզոնական։

Չարաևան դարձել է Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը, որին հաջողվել է ընդգրկվել մենախաղի աշխարհի լավագույն 100 թենիսիստուհիների շարքում։

Հիմա եթերում