Oդի ջերմաստիճանը կնվազի

15 Հոկտեմբերի 2026, 09:00

Հասարակություն

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-ին և 17-ին, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի՝ 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Երևանում հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։