ՄԱԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան

15 Հոկտեմբերի 2026, 09:32

Քաղաքականություն

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան, որպեսզի մասնակցի COP17-ին:

Երևան կատարած այցի ընթացքում Միավորված ազգերի կազմակերպության ղեկավարը նախատեսում է անցկացնել նաև մի շարք բարձրամակարդակ երկկողմ հանդիպումներ։

Անտոնիո Գուտերեշը առանձնազրույցներ կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։