Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարը հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի մասին

16 Հոկտեմբերի 2026, 13:00

Քաղաքականություն

Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում է երկկողմ մակարդակով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիս Էքինջին:

«Վերջին շրջանում մեր երկրների միջև բարձր մակարդակի այցերի ակտիվացումը նշանակալի ներդրում է ունեցել երկկողմ երկխոսության ամրապնդման գործում։ Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկել տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև ուղիղ առևտրի վերսկսման ուղղությամբ»,- փոխնախարարի խոսքը մեջբերում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Նրա խոսքով՝ այս ամենը հիմք է տալիս լավատեսորեն նայելու տարածաշրջանի ապագային։