Լիոնում ցուցարարները հրկիզել են XIX դարի պատմական շենքը

17 Հոկտեմբերի 2026, 19:00

Միջազգային

Ֆրանսիայի Լիոն քաղաքում ցուցարարները ավերել և հրկիզել են 19-րդ դարի պատմական շենքը:

Սկզբում ամբոխը կոտրել է շենքում տեղակայված քաղաքային զբոսաշրջային բյուրոյի կենտրոնի ցուցափեղկերը, ապա կահույքը դուրս բերել փողոց և հրկիզել այն։

Ցուցարարները խոչընդոտել են հրշեջների աշխատանքը։ Շենքը, որը 2015 թվականին հիմնանորոգվել էր, իսկ 2023 թվականի ջարդերից հետո՝ վերականգնվել, ներսից ամբողջությամբ այրվել է։