Լիոնում ցուցարարները հրկիզել են XIX դարի պատմական շենքը
17 Հոկտեմբերի 2026, 19:00
Ֆրանսիական Լիոն քաղաքում ցուցարարները ջարդուփշուր են արել և հրկիզել XIX դարի պատմական շենքը։
Սկզբում ամբոխը կոտրել է շենքում տեղակայված քաղաքային զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ցուցափեղկերը, ապա կահույքը դուրս բերել փողոց և հրկիզել այն։
Ցուցարարները խոչընդոտել են հրշեջների աշխատանքը։ Շենքը, որը 2015 թվականին հիմնանորոգվել էր, իսկ 2023 թվականի ջարդերից հետո՝ վերականգնվել, ներսից ամբողջությամբ այրվել է։