Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է

20 Հոկտեմբերի 2026, 17:45

Հասարակություն

Արագածոտնի մարզի Փարպի գյուղում ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06:11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված մի տղամարդ, ով, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, Փարպի գյուղում գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում տուժողին հրազենային վնասվածք է հասցրել Երևանի 34-ամյա բնակիչը:

Իրականացված գործողությունների շնորհիվ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարվել է ձևափոխված գազային ատրճանակով: Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

Հիմա եթերում