Կալիֆոռնիայի Իրվայն քաղաքում կկառուցվի Հայոց ցեղասպանության առաջին հուշահամալիրը

22 Հոկտեմբերի 2026, 21:45

Հայեր | Մշակույթ

Կալիֆոռնիայի Իրվայն քաղաքում՝ Irvine Great Park-ի «Heart of the Park» հատվածում, կկառուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։

2026 թվականի ապրիլի 22-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառման ընթացքում, հանրությանը ներկայացվել են հուշարձանի 12 դյույմանոց նախնական մոդելն ու նախագծի պատկերները։

Նախագծի նպատակն է հավերժացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և պահպանել պատմական հիշողությունն՝ այն փոխանցելով հաջորդ սերունդներին։

Հուշահամալիրի կառուցման համար անհրաժեշտ բյուջեն գնահատվում է 750 հազար դոլար։ Նախագծի իրականացումը նախատեսվում է ապահովել նվիրատվությունների միջոցով։

Հուշահամալիրի կառուցումը կարևոր նշանակություն կունենա Կալիֆոռնիայի հայ համայնքի համար՝ դառնալով հիշատակի, ինքնության և պատմական արդարության խորհրդանշական վայր։

Հիմա եթերում