Ակնկալում ենք, որ քննիչի միջնորդությունը կմերժվի. Արամ Օրբելյան

23 Հոկտեմբերի 2026, 19:00

Քաղաքականություն

Ակնկալում ենք, որ խափանման միջոցի երկարացման վերաբերյալ քննիչի միջնորդությունը կմերժվի։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործին։

«Մենք ներկայացրել ենք մեծածավալ տեղեկատվություն, որով հստակ ցույց է տրվել, որ շուրջ երկու ամիս տևած քննության ընթացքում ձեռք բերված նյութերը ոչ թե ամրապնդում, այլ ամբողջությամբ վերացնում են հիմնավոր կասկածը»,- նշել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ առկա է քննարկվող գործարքների ամբողջական փաստաթղթավորումն ու տնտեսական հիմնավորվածությունը, ինչը փաստում է, որ կալանքի հիմքերն ու անհրաժեշտությունն իսպառ բացակայում են։

Միևնույն ժամանակ, Արամ Օրբելյանն ընդգծել է գործընթացի քաղաքական ենթատեքստը։

«Ռոբերտ Քոչարյանն այս պահին զրկված է «Հայաստան» դաշինքի հետ շփվելու հնարավորությունից։ Մինչդեռ ընթանում են ընտրական գործընթացներ, իսկ Ազգային ժողովում քննարկվում են կարևոր օրենսդրական նախագծեր, որոնց շուրջ անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել։ Այդ հնարավորությունից զրկված են թե՛ դաշինքը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը»,- ընդգծել է Արամ Օրբելյանը։