Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով
23 Հոկտեմբերի 2026, 19:41
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացրել ևս 2 ամսով։
Դատախազության հիմնավորմամբ՝ ազատության մեջ գտնվելու դեպքում երկրորդ նախագահը կարող է խոչընդոտել քննության ընթացքին։