«Հայրենիք» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Զեփյուռ Աբգարյանը չի կալանավորվի. փաստաբան
24 Հոկտեմբերի 2026, 22:20
Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նշենք, որ «Հայրենիք» կուսակցության ընտրացական ցուցակի 6-րդ համարը Զեփյուռ Ավագյանն է։