Մահացածները ամուսիններ են, մանրամասներ է ողբերգական վթարից

24 Հոկտեմբերի 2026, 22:50

Հասարակություն

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19։19-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր և տուժածներ։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAZ» մակնիշի բեռնատարը։ Ըստ նախնական տվյալների՝ կա 5 տուժած և 2 զոհ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները։ Նրանք 7, 10 և 13 տարեկան են ու «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։