ՏԻՄ ընտրություններ. Հայտնի են ժամը 11:00-ի դրությամբ ընտրողների մասնակցության ցուցանիշները
25 Հոկտեմբերի 2026, 13:10
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների մասնակցության առաջին ամփոփ տվյալները՝ ժամը 11:00-ի դրությամբ։
Ըստ ներկայացված տվյալների՝ համայնքներում ընտրողների ակտիվությունը բաշխվել է հետևյալ կերպ.
Լոռու մարզ
- Ստեփանավան – 13.06% (ամենաբարձր ցուցանիշը)
- Ֆիոլետովո – 2.27% (ամենացածր ցուցանիշը)
Կոտայքի մարզ
- Ծաղկաձոր – 11.92%
- Հրազդան – 10.34%
- Գառնի – 5.95%
Վայոց ձորի մարզ
- Եղեգնաձոր – 11.39%
- Ջերմուկ – 10.69%
- Վայք – 8.58%
Սյունիքի մարզ
- Մեղրի – 11.52%
- Գորիս – 9.99%
Արագածոտնի մարզ
- Շամիրամ – 8.91%
Շիրակի մարզ
- Արթիկ – 8.93%
- Ախուրյան – 6.43%
Գեղարքունիքի մարզ
- Վարդենիս – 6.96%
- Մարտունի – 6.81%
- Գավառ – 6.22%
Տավուշի մարզ
- Դիլիջան – 6.82%
- Իջևան – 6.21%
Արմավիրի մարզ
- Արաքս – 7.57%
- Արմավիր – 6.05%
Արարատի մարզ
- Արտաշատ – 6.60%
Ժամը 11:00-ի դրությամբ ամենաբարձր մասնակցությունն արձանագրվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (13.06%), իսկ ամենապասիվ մասնակցությունը՝ նույն մարզի Ֆիոլետովո համայնքում (2.27%):