ՏԻՄ ընտրություններ. Հայտնի են ժամը 11:00-ի դրությամբ ընտրողների մասնակցության ցուցանիշները

25 Հոկտեմբերի 2026, 13:10

Քաղաքականություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների մասնակցության առաջին ամփոփ տվյալները՝ ժամը 11:00-ի դրությամբ։

Ըստ ներկայացված տվյալների՝ համայնքներում ընտրողների ակտիվությունը բաշխվել է հետևյալ կերպ.

Լոռու մարզ

  • Ստեփանավան – 13.06% (ամենաբարձր ցուցանիշը)
  • Ֆիոլետովո – 2.27% (ամենացածր ցուցանիշը)

Կոտայքի մարզ

  • Ծաղկաձոր – 11.92%
  • Հրազդան – 10.34%
  • Գառնի – 5.95%

Վայոց ձորի մարզ

  • Եղեգնաձոր – 11.39%
  • Ջերմուկ – 10.69%
  • Վայք – 8.58%

Սյունիքի մարզ

  • Մեղրի – 11.52%
  • Գորիս – 9.99%

Արագածոտնի մարզ

  • Շամիրամ – 8.91%

Շիրակի մարզ

  • Արթիկ – 8.93%
  • Ախուրյան – 6.43%

Գեղարքունիքի մարզ

  • Վարդենիս – 6.96%
  • Մարտունի – 6.81%
  • Գավառ – 6.22%

Տավուշի մարզ

  • Դիլիջան – 6.82%
  • Իջևան – 6.21%

Արմավիրի մարզ

  • Արաքս – 7.57%
  • Արմավիր – 6.05%

Արարատի մարզ

  • Արտաշատ – 6.60%

Ժամը 11:00-ի դրությամբ ամենաբարձր մասնակցությունն արձանագրվել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (13.06%), իսկ ամենապասիվ մասնակցությունը՝ նույն մարզի Ֆիոլետովո համայնքում (2.27%):