Ապահովելու ենք այնպիսի արդյունք, որ ՔՊ-ն հաղթանակ չունենա. Նարեկ Կարապետյան
27 Հոկտեմբերի 2026, 20:11
Կուզեմ ևս մեկ անգամ մեր գործընկերներին հիշեցնել, որ այսօր հոկտեմբերի 27-ն է։ Վերհիշենք այն մարտահրավերները, որոնց առջև կանգնել է մեր հայրենիքը, և թող այդ փորձը մեզ խոհեմություն տա ապագայի համար։ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ «Ուժեղ Հայաստան»-ն ընդամենը 8 ամսվա կուսակցություն է, սակայն արդեն դարձել է ամենամեծ ընդդիմադիր ուժը։
«Մենք տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում կստեղծենք ճիշտ կառուցվածք Հայաստանում և հնարավորություն կունենանք ապահովել այնպիսի արդյունք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունենա հաղթանակ՝ չնայած բոլոր սահմանափակումներին։ Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք մեր պայքարը և հետ մղենք ՔՊ-ի քաղաքական մենաշնորհը»,- ընդգծել է Կարապետյանը։