Հոկտեմբերի 27-ը կազմակերպած ուժերը կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին. Ագնեսա Խամոյան

27 Հոկտեմբերի 2026, 18:55

Քաղաքականություն

Այն արտաքին ուժերը, որոնք կազմակերպեցին Հոկտեմբերի 27-ը, կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանի ելույթին։

Պատգամավորը նշել է, որ Գարիկ Սարգսյանը փորձում է վերարտադրել 27 տարիների ընթացքում գեներացված ստերը։

«Չէի պատկերացնի, որ Հոկտեմբերի 27-ի մասին խոսող ձեր «ծանր հրետանին» Գարիկ Սարգսյանն է դառնալու։ Պարոն Սարգսյանն իր հնարավորությունների սահմաններում փորձեց այստեղ վերարտադրել այդ 27 տարվա ստերը՝ Մեղրին իբր հանձնելու և Հոկտեմբերի 27-ը դրա հետ կապելու մասին»,- ասել է Ագնեսա Խամոյանը։

Հիմա եթերում