Binance-ը ենթարկվել է կիբերհարձակման․ ավելի քան 6,3 միլիարդ դոլար է դուրս բերվել բորսայից

30 Հոկտեմբերի 2026, 10:15

Տնտեսություն և Բիզնես

Համաշխարհային կրիպտոարժույթի բորսաներից մեկը՝ Binance-ը, ենթարկվել է հարձակման, հինգ բլոկչեյնների միջոցով արդեն ավելի քան 6,3 միլիարդ դոլար է դուրս բերվել։ Այդ լուրերի ֆոնին կրիպտոարժույթների շուկան կտրուկ անկում է ապրել։ 

Binance-ի հիմնադիր Չանպեն Չժաոն հաստատել է կոտրումը։ Նա ասել է, որ օգտատերերի միջոցները անվտանգ են։ Չժաոն հավելել է, որ Tether-ը և Circle-ը անմիջապես սառեցրել են մոտ 1,8 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ։

Binance-ի պաշտոնական հաշվում նշվում է, որ օգտատերերի միջոցները լիովին անվտանգ են։ Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրություններում նշվում է, որ բորսայից արդեն դուրս է բերվել 6,3 միլիարդ դոլար։