Մուսալեռում բախվել են 3 մեքենաներ. նրանցից մեկը բախվել է կայանված 2 ավտոցիստեռնի

30 Հոկտեմբերի 2026, 10:45

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթացող հատվածում բախվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,  տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Այս պահին պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը բախվել է ճանապարհին կայանված երկու ավտոցիստեռնի։ Գ․ Շամշյանի տեղեկություններով «BMW»-ի վարորդն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում և նրա հետ ավտոմեքենայում եղել է և 3 հոգի, որոնք նույնպես աշխատում են ոստիկանության զորքերում։ Նշված երեք անձինք բարեբախտաբար չեն տուժել։

Հիմա եթերում