ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Հայաստանին նվիրված միջոցառումներ են անցկացվել

30 Հոկտեմբերի 2026, 12:40

Մշակույթ

Հոկտեմբերի 28-29-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, իրականացվել է երկօրյա ծրագիր՝ նվիրված ակադեմիկոս, լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակին։

Միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել «Կյանքը գիտություն է. Հրաչյա Աճառյան» խորագրով գիտաժողովը, բացվել է «Հրապարակը և ժամանակը. անցյալից դեպի ապագա» խորագրով ցուցահանդեսը։ Վերջինիս շրջանակում ներկայացվել են Հանրապետության հրապարակի պատմությանը վերաբերող շուրջ 40 արխիվային լուսանկարներ, ինչպես նաև «Տերյան» մշակութային կենտրոնի ազգային տարազների հավաքածուն։

Ծրագրի շրջանակում տեղի է ունեցել նաև տոնական համերգ՝ Հայաստանի պետական կամերային «Օվեր» երգչախմբի և Վահագն Հայրապետյանի ջազային եռյակի մասնակցությամբ։ Հնչել են հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ։

Հիմա եթերում