«Axiom Space»-ի համահիմնադիրը Հայաստանին կառաջարկի հայ տիեզերագնաց ուղարկել տիեզերք
02 Նոյեմբերի 2026, 16:40
«Axiom Space» ընկերության համահիմնադիր Քեմ Ղաֆարիանը մտադիր է այցելել Երևան։ Նա մտադիր է Հայաստանի կառավարությանն առաջարկել կազմակերպել տիեզերական առաքելություն՝ հայ տիեզերագնացի մասնակցությամբ։ Այս մասին նա հայտարարել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
Ղաֆարիանը հույս է հայտնել, որ մի օր հայ տիեզերագնացը կմեկնի տիեզերք։ Նա նշել է, որ իր ընկերությունն արդեն տիեզերք է ուղարկել թուրք տիեզերագնացի։ Նրա խոսքով՝ տիեզերագնացի թռիչքը ոգեշնչում է ողջ ազգին։
Այցի ընթացքում Ղաֆարիանը հույս ունի համոզել Հայաստանի ղեկավարությանը՝ պաշտոնապես հայտարարել ծրագրի մեկնարկի մասին։ Նա նաև հայտնել է, որ նախագիծը կարող է ֆինանսավորել Հայաստանի կառավարությունը, իսկ «Axiom Space»-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել։
Հարցազրույց ժամանակ նաև Քեմ Ղաֆարիան չի բացառել, որ իր տոհմում կարող են լինել հայկական արմատներ։ Նրա խոսքով՝ ընտանիքի որոշ անդամներ, հավանաբար, հայկական ծագում ունեն, ինչի հետ կարող է կապված լինել իր ազգանունը։