Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Յալթայում

02 Նոյեմբերի 2026, 18:00

Մշակույթ

Յալթայում հարգանքի տուրք են մատուցել հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակին, որը հայկական առաջին՝ «Ալմաստ» օպերայի հեղինակն է։

Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել կոմպոզիտորի ծննդյան 155-ամյակի առթիվ։ Հավաքվածները ծաղիկներ են խոնարհել Յալթայում՝ նրա տան դիմաց տեղադրված կիսանդրու մոտ։

Յալթայի պատմագրական-գրական թանգարանում բացվել է նաև Սպենդիարյանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված ցուցահանդես։ Այն տեղակայված է «Յալթայի մշակույթը XIX դարում և XX դարի առաջին քառորդում» բաժնում և կրում է «Հայրիկը օպերա է գրում» խորագիրը։ Խորագիրը վերաբերում է կոմպոզիտորի կրտսեր որդու նկարին, որը նա մակագրել էր այս բառերով։

Ցուցահանդեսում ներկայացված են թանգարանի ֆոնդում պահպանվող բացառիկ նմուշներ՝ Սպենդիարյանի հետմահու դիմակը, անձնական իրերն ու նրա ինքնագրերով նոտաները։ Այդ ցուցանմուշները թանգարանին է փոխանցել կոմպոզիտորի դուստրը՝ Մարիան։