Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային ատյաններում ներկայացված հայցերը հետ կվերցնեն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Մակունց
03 Նոյեմբերի 2026, 12:30
Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերը հետ կվերցնեն խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից հետո։ Այս մասին Ազգային ժողովում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը, ինչպես նաև վարչապետը նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ կարող է, իհարկե, որոշում կայացվել, հետ քաշել միմյանց նկատմամբ բոլոր հայցերը»,- ասել է Մակունցը։