Նախնական տվյալներով՝ Ուշիի վթարի պատճառը մեքենայի արգելակման խնդիրն է եղել. ՆԳ նախարար
04 Նոյեմբերի 2026, 13:02
Ուշիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի նախնական գնահատմամբ՝ մեքենաներից մեկ արգելակման հետ կապված խնդիր է եղել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցած ողբերգությունը պետք է բոլորի համար հետևություններ անելու առիթ դառնա։
«Բոլորս պետք է հետևություններ անենք։ Պարեկային վերահսկողության ծառայությունը պետք է շարունակենք ուժեղացված պահել, այն կահավորենք անվտանգության լրացուցիչ միջոցներով։ Տեխնիկական զննության հարցը մեր ամենախոցելի թեմաներից է, ինչպես նաև վարորդների վարքագիծը։ Այդ նպատակով օրենսդրական նախագիծ ունենք, որով նախատեսվում է, որ մինչև վարորդական իրավունք ստանալը կրթական գործընթացը պարտադիր լինի»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Ուշիի ճանապարհին չորս մեքենաների բախման հետևանքով մահացել է 9 մարդ, 3-ը՝ վիրավորվել: