Օնիկ Մարտիրոսյանը՝ MMA-ի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

05 Նոյեմբերի 2026, 16:17

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչ Օնիկ Մարտիրոսյանը դարձել է Թբիլիսիում ընթացող խառը մենամարտերի (IMMAF) աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:

Մինչև 61,2 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկը մինչև կիսաեզրափակիչ տանող ճանապարհին փայլուն հաղթանակներ է տարել: Մարտիրոսյանը հաջորդաբար առավելության է հասել Ուկրաինայի, Շվեյցարիայի և Տաջիկստանի ներկայացուցիչների նկատմամբ՝ ապահովելով տեղը մրցաշարի լավագույն քառյակում:

Նոյեմբերի 5-ին կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Օնիկ Մարտիրոսյանը մրցել է Ռուսաստանը ներկայացնող Ալի Խիզրիևի հետ: Համառ պայքարում անցած մարտում մրցավարների որոշմամբ հաղթանակը շնորհվել է ռուսաստանցի մարզիկին, իսկ հայ մարտիկը բավարարվել է բրոնզե մեդալով:

Աշխարհի առաջնության եզրափակչում Ալի Խիզրիևը կմրցի ԱՄՆ-ն ներկայացնող Մաքս Սթարիի հետ: