Իրանը վերացրել է հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ

07 Նոյեմբերի 2026, 15:00

Միջազգային

Իրանը վերացրել է հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին։

«Մենք դեռ պետք է գործնականում ցուցադրենք այդ հնարավորությունները»,- ISNA գործակալության թղթակցին ասել է նա։

Մեկ շաբաթ առաջ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին զինվորականներին հանձնարարել էր պատասխանել ցանկացած սպառնալիքի՝ ընդգծելով, որ աշխարհագրական սահմանափակումներ չպետք է լինեն։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին զգուշացրել էր, որ Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի վերսկսման դեպքում երկիրը կարող է հարվածներ հասցնել Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ նշել էր, որ Թեհրանը միտումնավոր սահմանափակել էր իր հրթիռների թռիչքի հեռահարությունը՝ հասցնելով այն 2000 կիլոմետրի։ Նրա խոսքով՝ հրթիռները նախատեսված են զսպման համար և գլոբալ սպառնալիք չեն ներկայացնում։

Այնուամենայնիվ, վերջին շրջանում իրանցի զինվորականները հայտարարել են, որ երկրի ռազմական դոկտրինը պաշտպանականից վերածվել է հարձակողականի։