Թրամփի գոռոզությունն ու չկատարած խոստումները հանգեցրին պարտության․ Արտաշես Քասախյան

06 Նոյեմբերի 2026, 23:55

Կարծիք | Քաղաքականություն

Ամերիկացի ընտրողները հստակ ցույց տվեցին, որ գոհ չեն նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջին երկու տարվա աշխատանքից։ Չկատարված խոստումներն ու մարդկանց նկատմամբ նրա կոպիտ վերաբերմունքը հանգեցրին ընտրությունների այս արդյունքին։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը՝ վերլուծելով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներն ու դրանց քաղաքական ուղերձը։

Նրա խոսքով՝ ընտրողների որոշման վրա հիմնականում ազդել են ոչ թե արտաքին քաղաքական զարգացումներն ու պատերազմները, այլ սոցիալ-տնտեսական խնդիրներն ու կյանքի թանկացումը։

Քաղաքապետի գնահատմամբ՝ Թրամփի չափազանցված խոստումները, դրանց չկատարումը, ինչպես նաև մարդկանց նկատմամբ կոպիտ ու երբեմն անհարգալից վերաբերմունքը հանգեցրել են հանրային դժգոհության։

«Թրամփն այնպիսի խոստումներ է տվել, որոնք չի կարողացել կատարել։ Եվ, գուցե չափազանցված չլինի ասել, որ չափից ավելի խոստումներ տալն ու դրանք չկատարելը հանգեցնում են նման հետևանքների։ Դրան գումարվել են նրա չափազանց ինքնավստահ, երբեմն գոռոզ, կոպիտ և մարդկանց նկատմամբ անհարգալից արտահայտությունները։ Այս ամենը միասին հանգեցրել են ընտրությունների նման արդյունքի»,- ընդգծել է Արտաշես Քասախյանը։

Հիմա եթերում