«Արևմտյան հովանոցի» ծուղակը․ Հայաստանի անվտանգության միակ իրական երաշխավորը Ռուսաստանն է․ Սքոթ Ռիթեր
09 Նոյեմբերի 2026, 21:45
ԱՄՆ-ը Հայաստանին դիտարկում է որպես գործիք, որն օգտագործվում է Վաշինգտոնի շահերն առաջ մղելու, այլ ոչ թե Հայաստանի շահերը սպասարկելու համար։ Այս մասին Alpha Media Centre-ում կայացած «Նպատակային շրջադարձ․ Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում և նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագիրը» խորագրով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է միջազգային հարաբերությունների անկախ փորձագետ, ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի նախկին հետախույզ Սքոթ Ռիթերը։
«Ժամանակն է, որ Հայաստանը հասկանա, որ ԱՄՆ-ը ոչ դաշնակից է, ոչ էլ բարեկամ, այլ մի երկիր, որը ցանկանում է օգտագործել իրեն։ Վաշինգտոնը Հարավային Կովկասում ռազմական պարտավորություններ չի ստանձնի և հանուն Հայաստանի չի վտանգի Թուրքիայի հետ հարաբերությունները, առավել ևս՝ Իրանի հետ հակամարտությունում կրած պարտությունից հետո, որը ցույց տվեց ամերիկյան ուժի թուլացումը։ ԱՄՆ-ը հեռանում է տարածաշրջանից՝ իր հույսը դնելով Անկարայի վրա։ Հետևաբար, Երևանը պետք է հրաժարվի անկախության մասին պատրանքներից և գիտակցի իրականությունը․ Հայաստանի՝ ժամանակի փորձությունն անցած միակ բարեկամն ու անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Ուստի անհրաժեշտ է վերականգնել այդ հարաբերությունները, այլ ոչ թե քանդել դրանք»,- ընդգծել է Ռիթերը։
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ պատերազմի վտանգը ոչ մի տեղ չի անհետացել, և տարածաշրջանում միակ «հրշեջը» մնալու է Ռուսաստանը, որին Երևանն այսօր ակտիվորեն հեռացնում է իրենից։
«ԱՄՆ-Իրան հակամարտությունը Հայաստանին թողնում է անորոշության մեջ․ Վաշինգտոնը պարտություն է կրել և հեռանում է տարածաշրջանից, իսկ Ամերիկայից ո՛չ իրական ներդրումներ կլինեն, ո՛չ էլ անվտանգության երաշխիքներ։ Հայաստանը ներառված չէ ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմական հաշվարկներում։ Եվրոպան նույնպես փրկություն չէ։ Եկեք ճշմարտությունն ասենք․ Հայաստանը Եվրոպա չէ, իսկ Եվրամիության հետ կապված հույսերը պատրանք են։ Նայեք Վրաստանին, որին գայթակղում էին անդամակցության խոստումներով, փորձում էին օգտագործել Ռուսաստանի դեմ, իսկ հետո լքեցին, երբ այն հրաժարվեց դառնալ երկրորդ ճակատ։
Ադրբեջանի և Թուրքիայի հետ պատերազմի վտանգը չի վերացել, և եթե հակամարտությունը կրկին բռնկվի, տարածաշրջանում միակ «հրշեջը» կլինի Ռուսաստանը, որին Երևանն այսօր ակտիվորեն հեռացնում է իրենից։ ԱՄՆ-ը, Թուրքիան կամ Իրանը Հայաստանին օգնության չեն հասնի։ Դեպի Արևմուտք շրջվելով՝ Երևանը վերածվում է ընդամենը ժամանակավոր օգտագործման գործիքի։ Իսկ ի՞նչ են անում գործիքների հետ, երբ դրանք այլևս պիտանի չեն լինում։ Դեն են նետում։ Նայեք Ուկրաինային․ ահա թե ինչ տեսք ունի դեն նետված գործիքը։ Արդյոք Հայաստանը նման ապագա է ցանկանում»,- նշել է փորձագետը։
Սքոթ Ռիթերի խոսքով՝ հույսեր կապելով Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի հետ և դառնալով օտար ուժերի ձեռքում գործիք՝ Հայաստանը վտանգում է վերածվել երկրորդ Ուկրաինայի և կորցնել ամեն ինչ։
«Ես կրկին կոչ եմ անում հայ ժողովրդին խորհել Ուկրաինայի ճակատագրի շուրջ։ Այն ամենը, ինչին այսօր ձգտում է Երևանը Արևմուտքի հետ հարաբերություններում, կեղծ խոստումների և բանավոր հավաստիացումների նույն ճանապարհն է, որը Ուկրաինային հանգեցրեց Ռուսաստանի հետ առճակատման և կանգնեցրեց գոյության կորստի եզրին։ Մի՞թե Հայաստանն է ցանկանում նման ապագա ունենալ։
Հիշե՛ք՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի «հեծելազորը» ձեզ օգնության չի հասնելու։ Արևմուտքը ցանկանում է Հայաստանն օգտագործել միայն որպես Ռուսաստանի դեմ ուղղված «արգելապատնեշ» և «թունավոր հաբ»։ Սակայն դուք բավականաչափ մեծ չեք, որպեսզի կանգնեցնեք Մոսկվային․ այդ արգելապատնեշը պարզապես կքանդեն, իսկ թունավոր հաբը՝ կչեզոքացնեն։
Ռուսաստանը ձեր դարավոր հարևանն է և անվտանգության իրական երաշխավորը, որը շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ։ Օտար ուժերի թշնամական նպատակների իրականացման գործիք դառնալով՝ Հայաստանը վտանգում է վերածվել երկրորդ Ուկրաինայի և կորցնել ամեն ինչ։ Հայաստանի գլխավոր շահը Ռուսաստանի գործընկերը լինելն է, այլ ոչ թե նրա ճանապարհին խոչընդոտ դառնալը»,- եզրափակել է փորձագետը։