Թուրքիայում հայկական եկեղեցու կողքին մզկիթ է կառուցվում
09 Նոյեմբերի 2026, 18:09
Թուրքիայի Բաթման նահանգի Սասուն շրջանում՝ Մարաթուկ լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին վերանորոգվել է և բացվել զբոսաշրջիկների համար։ Միևնույն ժամանակ, նահանգապետի հանձնարարությամբ եկեղեցու անմիջական հարևանությամբ մզկիթ է կառուցվում։ Այս մասին հայտնում է «Ermenihaber»-ը։
Բաթմանի մշակույթի և զբոսաշրջության վարչության ղեկավար Մեհմեթ Իհսան Ասլանլըի փոխանցմամբ՝ պատմական աղբյուրները վկայում են, որ հայկական տաճարը կառուցվել է 4-5-րդ դարերում և մեծ նշանակություն ունի հայ ქրիստոնյաների համար։
Պաշտոնյան նշել է նաև, որ թեև եկեղեցու պաշտոնական բացումը դեռ չի կայացել, Հայաստանից արդեն իսկ զբոսաշրջային բազմաթիվ խմբեր են այցելում սրբավայր։