Խցանումների դեմ համակարգային լուծումներ են պետք․ Ագնեսա Խամոյան
17 Նոյեմբերի 2026, 15:50
Երևանում տրանսպորտային խցանումների խնդիրը հնարավոր չէ լուծել հատվածական միջոցներով, տուգանքների ավելացմամբ կամ առանձին սահմանափակումներով։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով՝ կարմիր գծերի վճարի տասնապատիկ թանկացումը ևս չլուծեց Երևանի կենտրոնում կայանատեղիների խնդիրը։
Պատգամավորն անդրադարձել է նաև անհարկի ձայնային ազդանշանների խնդրին՝ նշելով, որ դրանք հաճախ օգտագործվում են ոչ թե ճանապարհային իրավիճակի մասին զգուշացնելու, այլ զայրույթն ու դժգոհությունն արտահայտելու համար։
«Այս հարցը պետք է համակարգային լուծում ունենա։ Պետք է ստեղծվի կոնկրետ մի մարմին, որը՝ սկսած տեղազննումից մինչև իրավախախտման պատճառների վերլուծություն, կհասկանա իրավիճակը և կորոշի, թե ինչպիսի լուծումներ են հնարավոր տալ»,- ասել է Ագնեսա Խամոյանը։