Իտալիայում համընդհանուր գործադուլ է կազմակերպվել կառավարության քաղաքականության դեմ

20 Նոյեմբերի 2026, 18:40

Հասարակություն

Իտալիայում աշխատողներն ու ուսանողները դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելու CGIL և Cobas արհմիությունների կազմակերպած բողոքի ցույցերին, ինչպես նաև համաեվրոպական ուսանողական շարժմանը։ Նրանք բողոքում են կառավարության քաղաքականության, 2027 թվականի բյուջեի նախագծի, կենսապահովման ծախսերի կտրուկ աճի, ինչպես նաև Իտալիայի դպրոցների և կրթական համակարգի վիճակի դեմ։

Հազարավոր մարդիկ են հավաքվել Միլանում, Նեապոլում, Ջենովայում, Բոլոնիայում, Բարիում և Թուրինում։

24-ժամյա համընդհանուր գործադուլն ընդգրկում է պետական և մասնավոր բոլոր ոլորտները՝ կրթությունից և առողջապահությունից մինչև տեղական հասարակական տրանսպորտ, ինչպես նաև նավահանգիստներն ու տաքսի ծառայությունները։ Կրթական ու առողջապահական հաստատությունների և հասարակական տրանսպորտի աշխատանքում սպասվում են խափանումներ։

Օդային և երկաթուղային փոխադրումներում ընդգրկված աշխատակիցները գործադուլին չեն մասնակցում։

Հիմա եթերում