Չգիտեմ՝ ով ունի, բայց ես հաստատ չունեմ. Կարեն Կարապետյանը՝ Արցախում ՀԷԿ-եր ունենալու մասին

20 Նոյեմբերի 2026, 17:10

Քաղաքականություն

Դատարանում լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, անդրադարձել է Արցախում հիդրոէլեկտրակայաններ ունենալու վերաբերյալ շրջանառվող լուրերին՝ հերքելով դրանք։ Նա լրագրողներին հորդորել է ճշտել՝ արդյոք ինքն ունի նման սեփականություն, թե ոչ՝ ընդգծելով, որ անձամբ որևէ ՀԷԿ-ի սեփականատեր չէ, և հնարավոր է՝ խոսքը մեկ այլ Կարեն Կարապետյանի մասին է։

«Չգիտեմ՝ ով ունի, բայց ես հաստատ չունեմ»,- դատարանում հայտարարել է Կարապետյանը։

Զրույցի ընթացքում նա պատասխանել է նաև նախկին իշխանությունների հետ կապեր ունենալու վերաբերյալ լրագրողների հարցին՝ տալով հետևյալ բնորոշումը.

«Մենք նախկիններից ենք, իսկ նրանք՝ նախկինների ջահելներից են եղել»։

Հիմա եթերում