ՃՏՊ Կահիրեում. բռնկված հրդեհի հետևանքով կա 21 զոհ և 15 վիրավոր

25 Նոյեմբերի 2026, 23:25

Հասարակություն

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո հրդեհ է բռնկվել։ Երկրի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհվել է 21 մարդ։

Վթարից և հրդեհից տուժել է ևս 15 քաղաքացի, որոնք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դեպքի մանրամասներն ու պատճառները ճշտվում են։