Անահիտ Խանաղյանն ու Լեյա Ավետիսովան՝ Գրան պրիի մրցանակակիրներ

29 Նոյեմբերի 2026, 19:20

Մշակույթ

Կիսլովոդսկի հայ համայնքի ներկայացուցիչները՝ տեղի թիվ 19 գիմնազիայի աշակերտուհիներ Անահիտ Խանաղյանը և Լեյա Ավետիսովան, դարձել են պարարվեստի «Мир талантов» միջազգային փառատոն-մրցույթի սուպերեզրափակչի գլխավոր պարգևի՝ Գրան պրիի դափնեկիրներ։

Մրցութային բեմում պարուհիները ցուցադրել են տեխնիկական բարձր պատրաստվածություն և արտահայտիչ կատարում, ինչը նրանց հնարավորություն է տվել շրջանցելու մրցակիցներին և նվաճելու հեղինակավոր ստուգատեսի գլխավոր տիտղոսը։