Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել բազմաթիվ հայ ռազմագերիների․ Ադամ Շիֆ
06 Սեպտեմբերի 2023, 11:00
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Բաքվի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների թեմային, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի «դաժան շրջափակման» առնչությամբ։ Կոնգրեսականն այս մասին գրել է սոցիալական իր էջերում.
«Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել բազմաթիվ հայ ռազմագերիների, իսկ անհետ կորած շատերի ճակատագիրը դեռ անհայտ է մնում։ Իմ մտքերն այն ընտանիքների հետ են, որոնք Հայաստանում և Արցախում դեռ չեն գտնում իրենց հարազատներին։ Ես աղոթում եմ նրանց անվտանգ վերադարձի համար, ինչպես որ աղոթում եմ դաժան շրջափակման ավարտի համար», — գրել է Շիֆը: