Փարիզի քաղաքապետ. Ադրբեջանը սկսել է ցեղասպանության գործընթացը Արցախում

06 Սեպտեմբերի 2023, 16:33

Քաղաքականություն

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Լաչինի շրջափակված միջանցք այցելելուց հետո LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը սկսել է Արցախում ցեղասպանության գործընթացը։

«Մենք պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ ընդունել եւ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ եվրոպական քաղաքական դասի զգալի մասի կոռուպցիայի համար»,- ընդգծել է Փարիզի քաղաքապետը։

Նշենք, որ Իդալգոն Ֆրանսիայի մի խումբ այլ տարածաշրջանային ղեկավարների հետ անցյալ շաբաթ այցելել էր Հայաստան՝ իր հետ բերելով մարդասիրական օգնություն Արցախին։ Սակայն Ադրբեջանը թույլ չի տվել, որ օգնությունը մտնի Արցախ: