Ոստիկանության ուժերը չեն բավարարում բոլոր ուղղություններով քաղաքացիներին ճնշելու համար

21 Սեպտեմբերի 2023, 21:10

Քաղաքականություն

Քաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության խաղաղ ակցիաներ են։ Ոստիկանության ուժերը չեն բավարարում, որ կարողանան բոլոր ուղղություններով քաղաքացիներին ճնշել։

Հիշեցնենք, որ քաղաքացիները փակել են Խանջյան-Տիգրան Մեծ փողոցները, Վազգեն Սարգսյանի փողոցը, Մաշտոցի պողոտան, Նալբանդյան փողոցը, Կրկեսը երեք կողմից ևս փակ է, Թումանյան-Մաշտոց խաչմերուկը, Ֆրանսիայի հրապարակը, Կորյուն-Հերացի փողոցը, Քաղաքապետարանի դիմացի հրապարակը ևս ամբողջությամբ փակ է։

Ակցիայի մասնակիցները ճանապարհը բացում են միայն շտապ օգնության և ԱԻՆ մեքենաների համար։