Ոստիկանությունը սկսել է բիրտ ուժ կիրառել անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ
21 Սեպտեմբերի 2023, 21:17
Ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով` անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին սկսել է բերման ենթարկել։
Հիշեցնենք, որ քաղաքացիները փակել են Խանջյան-Տիգրան Մեծ փողոցները, Վազգեն Սարգսյանի փողոցը, Մաշտոցի պողոտան, Նալբանդյան փողոցը, Կրկեսը երեք կողմից ևս փակ է, Թումանյան-Մաշտոց խաչմերուկը, Ֆրանսիայի հրապարակը, Կորյուն-Հերացի փողոցը, Քաղաքապետարանի դիմացի հրապարակը ևս ամբողջությամբ փակ է։
Ակցիայի մասնակիցները ճանապարհը բացում են միայն շտապ օգնության և ԱԻՆ մեքենաների համար։