Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Դավիթ Բաբայան
22 Սեպտեմբերի 2023, 17:58
Ադրբեջանի հետ անվտանգության երաշխիքների կամ համաներման վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Այս հարցերը դեռ պետք է լուծվեն, կոնկրետ արդյունքներ դեռ չկան»,- ասել է Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուրբաթ օրը Հայաստանից Լաչինի միջանցքով մարդասիրական ավտոշարասյուն կմեկնի դեպի Արցախ։
«Իրավիճակը շատ ծանր է՝ մարդիկ սովամահ են լինում, լույս չկա, վառելիք չկա, մենք շատ փախստականներ ունենք»,- ասել է նա։
Ռուսական յոթ խաղաղապահ մեքենաներ, այդ թվում՝ մեծ բեռնատարներ, ուրբաթ օրը անցել են հայկական անցակետով՝ շարժվելով դեպի Լեռնային Ղարաբաղ, դեպքի վայրից հայտնում է Reuters-ի թղթակիցը։